Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկատվությունը միայն կայքի տրամադրման և կատարելագործման համար: Օգտագործելով Կայքը, Դուք համաձայն եք տեղեկատվության հավաքագրմանն ու օգտագործմանը ` համաձայն այս կանոննների:
Մեր կայքը օգտագործելիս մենք կարող ենք խնդրել, որ մեզ տրամադրեք որոշակի անձնական տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու կամ Ձեզ ճանաչելու համար: Անձնական տվյալները կարող են ներառել, բայց չսահմանափակվել միայն Ձեր անունով («Անձնական տեղեկատվություն»):
Կայքի շատ օպերատորների նման մենք հավաքում ենք տեղեկատվություն, որը Ձեր բրաուզերն ուղարկում է ամեն անգամ, երբ այցելում եք մեր կայք («Մուտքի տվյալներ»):
Մուտքի տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ Ձեր համակարգչի ինտերնետային արձանագրությունը (« IP ») հասցեն, բրաուզերի տեսակը, տարբերակը, մեր կայքի էջերը, որոնք Դուք այցելում եք, Ձեր այցի ժամանակը և ամսաթիվը, այդ էջերի վրա ծախսված ժամանակը և այլ վիճակագրություններ:
Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի ծառայություններ, ինչպիսին է Google Analytics- ը, որը հավաքում, վերահսկում և վերլուծում է այդ ամենը…
Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները `Ձեզ հետ կապվելու տեղեկագրերի, առաջխաղացման կամ գովազդային նյութերի և այլ տեղեկատվությունների համար:
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը մեզ համար կարևոր է, բայց հիշեցնենք, որ ինտերնետով փոխանցման ոչ մի մեթոդ, կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ եղանակ 100% ապահով չէ: Չնայած մենք ձգտում ենք օգտագործել կոմերցիոն ընդունելի միջոցներ , Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն մենք չենք կարող երաշխավորել դրա բացարձակ անվտանգությունը:
Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է 13.01.2020 թ.-ից և ուժի մեջ կմնա, բացառությամբ ապագայում դրա դրույթներից որևէ մեկի փոփոխության դեպքում, որը ուժի մեջ է մտնելու այս էջում տեղադրվելուց անմիջապես հետո:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի թարմացնել կամ փոխել մեր Գաղտնիության քաղաքականությունը, և Դուք պետք է պարբերաբար ստուգեք այն: Ծառայության Ձեր շարունակական օգտագործումը այն բանից հետո, երբ այս էջում մենք կներկայացնենք գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխություն, կներկայացնի Ձեր կողմից՝ կատարված փոփոխությունների հաստատումը և Ձեր համաձայնությունը `պահպանել և պարտավորված լինել ընդունել փոփոխված Գաղտնիության քաղաքականությունը:
Եթե մենք կատարենք որևէ էական փոփոխություն այս գաղտնիության քաղաքականության մեջ, մենք Ձեզ կտեղեկացնենք, կամ Ձեր տրամադրած էլ.փոստի հասցեի միջոցով, կամ տեղադրելով ծանուցում մեր կայքում:
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ:
Ընկերությունը Կայքում տրամադրում է օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են, ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ՝ Ծառայություններ) Պայմաններին համապատասխան: Դուք հասկանում և համաձայնում եք, որ անձամբ եք պատասխանատու այս Պայմաններն ուսումնասիրելու համար:
Այս Պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել R & H STORE-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ: Ավելին, որևէ ծառայությունից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին Կայքում տեղադրված կամ փոփոխված Ծառայություններում առկա Պայմաններով:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի վրա առկա բոլոր նյութերը, բացառությամբ օգտագործողի Քոնթենթի, որոնք Դուք լիցենզավորել եք սույն Պայմաններով, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաները («Նյութեր»), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները («Նշաններ») պատկանում են R & H STORE-ին և ենթակա են հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքների՝ համաձայն ԱՄՆ և այլ երկրների օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի Նյութերը տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է» միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: R & H STORE-ը վերապահում է Կայքի և Նյութերի նկատմամբ բոլոր իրավունքները, որոնք բացահայտ կերպով չեն ընձեռվել այլ անձանց: Դուք համաձայնում եք չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակները, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Եթե Դուք անհատական օգտագործման նպատակով ներբեռնում եք Նյութերի պատճենը, Դուք պարտավոր եք պահպանել դրանում պարունակված բոլոր հեղինակային իրավունքները: Դուք համաձայնում եք չմոլորեցնել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Կայքի անվտանգությանը վերաբերող հնարավորություններին կամ այլ հնարավրություններին, որոնք կանխարգելում կամ խստացնում են հումքի պատճենահանումն ու օգտագործումը կամ սահմանափակումներ են դնում Կայքի և Նյութերի օգտագործման նկատմամբ: Ծառայությունները պաշտպանված են հեղինակային իրավունքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով թույլատրելի առավելագույն չափով: Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա, համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Կայքի, Նյութերի կամ կոլեկտիվ ստեղծագործության կամ կոմպիլիացիայի ցանկացած վերարտադրություն և փոփոխություն բացահայտորեն արգելված է: Կայքի և Նյութերի կամ դրանց որևէ մասի պատճենահանումն ու վերարտադրությունը որևէ այլ սերվերի վրա կամ տեղակայման վայրում հետագա վերարտադրման կամ վերաբաշխման նպատակով բացահայտորեն արգելված է: Դուք նաև համաձայնում եք Ծառայություններից չվերարտադրել, չկրկնօրինակել կամ չպատճենահանել Քոնթենթ կամ Նյութեր և համաձայնում եք ենթարկվել կայքի վրա տեղադրված հեղինակային իրավունքի կամ այլ ծանուցումներին: Առանց վերոհիշյալի սահմանափակման՝ Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ R & H STORE-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ, ներառյալ, ի թիվս այլոց՝ Քոնթենթը Ծառայությունների կողմից պահպանելու օրերի առավելագույն քանակ, հրապարակումների առավելագույն քանակ և չափ, էլ.փոստի հաղորդագրություններ կամ այլ Քոնթենթ, որոնք կարող են փոխանցվել կամ պահպանվել Ծառայություններում և Ձեր կողմից Ծառայություններին մուտք գործելու հաճախականությունը: Նման սահմանափակումները կարող են լինել Ձեր անդամության արտոնությունների կամ R & H STORE-ի կողմից հաստատված այլ պատճառների արդյունք: Դուք ընդունում և համաձայնում եք, որ R & H STORE-ը պարտականություն չունի և պատասխանատվություն չի կրում Ծառայություններում պահվող կամ դրանց միջոցով փոխանցվող որևէ Քոնթենթ ջնջելու կամ չպահպանելու համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ R & H STORE-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ R & H STORE-ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: