Նկարագրություն։
Բույրի տեսակը – Ծաղկային, փայտե բույր
Ծավալը – 50 մլ
Պիտանելիության ժամկետը – 3 տարի
Արտադրված է – Շվեդիայում
Նոտաներ – նարինջ, իտալական մանդարին, կիտրոն, սպիտակ շուշան, հասմիկ, նարնջի ծաղիկ, պաչուլի, բյուրեղյա մամուռ, սպիտակ մուշկ:
Giordani Gold հավաքածուի ոսկե դարաշրջանը վերադառնում է՝ հառնելով ողջ շքեղությամբ: Այս դասական բույրի սիրտը պսակածաղիկն է՝ նարնջի ծաղիկը, որը խորհրդանշում է սերը դեպի կյանք: Ոսկեգույն զարդանախշերով և փորագրությամբ նրբագեղ սրվակը լավագույնս լրացնում է պերճաշուք ու որակյալ Giordani Gold շարքը: Այս անփոխարինելի ծաղկային, փայտե բույրը ստեղծված է կնոջ համար, որը գիտի՝ ինչ է իրական կիրքը: Ծաղկի կոմպոզիցիան մարմնավորում է հարստության և շքեղության, իտալական ոճի դասական էլեգանտությունն ու նրբագեղությունը: